Մեծ Բրիտանիայի գահաժառանգ արքայազն Հարիին առաջարկել են ամուսնանալ Բարբարա Բուշի՝ ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերի երկվորյակ աղջիկներից մեկի հետ: Խնամախոսի դերում հանդես Է եկել ենթադրյալ հարսնացուի քույրը՝ Ջեննան՝ հղում անելով Today-ին:

 

NBC ալիքով Today Show ծրագրին տված հարցազրույցում 34-ամյա լրագրողուհի Ջեննա Բուշ-Հագերն արքայազնից հետաքրքրվել Է, թե «մարդիկ արդեն նրան ձանձրացնում են արդյոք երեխաների վերաբերյալ հարցերով»: «Չգիտեմ, ես ընկերուհի Էլ չունեմ»,-պատասխանել Է 31-ամյա Հարին:

 

Դրանից հետո Բուշ-Հագերը պատմել Է, որ իր քույրը՝ Բարբարան, «նույն խնդիրներն ունի»: «Գուցե մենք այդ մասին խոսենք եթերից դուրս»,-ծիծաղելով պատասխանել Է արքայազնը:

 

Հարցազրույցից հետո լրագրողուհին Վինձորին խոստացել Է, որ նրան անվանելու Է «փեսա Հարի»: