Այսօր հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունիի ծննդյան օրն է:
Քլունիի հայրը, ով լրագրող էր, որդուն հաճախ էր տանում նկարահանման հրապարակ: Քլունիին հաջողություն է բերում հենց «Շտապ օգնություն» հեռուստանախագիծը 1994թ.: Նախագծում բժիշկ Դագի դերը նրան ճանաչում բերեց, ինչպես նաև Գիլդի մրցանակ, «Ոսկե գլոբուս» և «Էմմի»: Նա հեռուստանախագծում նկարահանվեց մինչ 1999 թ.: Նրա կյանքում շրջադարձային եղավ «Արևածագից մինչ մայրամուտ» ֆիլմը, որտեղ նրա խաղընկերները Քվենտին Տարանտինոն և Սալմա Հայեքն էին: