Ջազի միջազգային օրը՝ ապրիլի 30-ին, Երևանում ելույթ կունենան հայ և աշխարհահռչակ ջազմեններ: Կասկադում կայանալիք «Ջազը հանուն համամարդկային արժեքների» խորագրով բացօթյա համերգի ընթացքում հայ երիտասարդ երաժիշտների ու ջազմենների՝ Լևոն Մալխասյանի, Արմեն Թութունջյանի, Երվանդ Երզնկյանի, Կարեն Մամիկոնյանի և իր «Bir ds» խմբի հետ մեկ բեմում կնվագեն Ռոբերտո Կել Տորեսը և աշխարհահռչակ ջազմեն ու բաս կիթառահար Ռիչարդ Բոնոն:


«Ջազի միջազգային օրը Հայաստանում նշվում է արդեն հինգերորդ տարինՋազն իր ողջ պատմության ընթացքում եղել է դրական փոփոխությունների գործոն: Ջազը կեղեքման բոլոր ձևերի դեմ պայքարող երաժշտություն է, որը խոսում է ազատության, համերաշխության ու խաղաղության լեզով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Գաֆեսճյան արվեստիկենտրոն-ի բարերար Ռուբեն Հովհաննիսյանը: 


Նա նաև ընդգծեց, որ  Երևանը ջազային իմիջ ունեցող քաղաք է: Հովհաննիսյանը շեշտեց, որ հայ ժողովրդի բոլոր հաղթանակների մասին խոսելով՝ նկատի ենք ունենում նաև մշակութային հաղթանակները, քանի որ դրանց թողած հզոր ժառանգությունը գրանցված է իբրև հաղթանակ:

 

«Ջազի հայկական ասոցիացիայի» հիմանդիր նախագահ Կամո Մովսիսյանն իր հերթին նշեց, որ այս ոլորտում կան շատ ծրագրեր: «Ջազի միջազգային օրը տոնելուց հետո մենք ուզում ենք իրականացնել «Ջազաֆիկացիա» անունով մի նախագիծ, որի նպատակն է ջազ և այդ ոճին մոտ համերգներ կազմակերպել ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի և Արցախի այլ քաղաքներում»,- ասաց Մովսիսյանը: Նրա խոսքով՝ իր երազանքն է մի օր ջազի միջազգային փառատոն կազմակերպել Շուշիում:

 

Ապրիլի 30-ի համերգային ծրագիրը կմեկնարկի ժամը 18:00-ին, որի ընթացքում կհնչեն նաև հայկական էթնոջազ կատարումներ: