Երգչուհի Սոնա Ռուբենյանը ներկայացրել է իր նոր՝ «Մայրիկ» տեսահոլովակը՝ նվիրված հերոսներ ծնող հայ մայրերին:

 

Երգի ու տեսահոլոավկի գաղտնի մանրամասները երգչուհին վստահել է Life.panorama.am-ին:

 

«Այս երգը ստեղծվել է դեռեւս նախորդ տարվա հոկտեմբերին: Ինձ շատ հարազատ մարդու մայրիկի համար գրվեց այն, երաժշտությունը ես հեղինակեցի, խոսքերը՝ Ավետ Բարսեղյանը: Այս երգն ինձ համար սովորական ու հերթական երգերից մեկը չէր, այն շատ կարեւոր ու խորը նշանակություն ուներ ինձ համար, այս երգի մեջ յուրաքանչյուրը կգտնի իր մորը: Միշտ ուզել եմ, որ այն երկար կյանք ունենա, իսկ երգերը երկար կյանք են ունենում տեսահոլովակով: Պետք է ասեմ, որ շատ երկար էի մտածել այս երգի տեսահոլովակի մասին, մտովի ծրագրեր էի գծել եւ մարտի վերջին այն արդեն պետք է նկարահանվեր, որպեսզի ապրիլի 7-ին նվիրեի բոլոր մայրերին, բայց ապրիլի սկզբին տեղի ունեցավ չարաբաստիկ արցախյան քառօրյա պատերազմն ու ծրագրերս ամբողջովին փոխվեցին: Ապրիլի 3-ին ես որոշեցի, որ մինչ այդ մտածված սցենարն ուղղակի ջնջված է եւ ես ուզում եմ, որ այս երգը նվիրեմ հենց հերոսներ ծնող հայ մայրերին, շեշտեմ՝ ոչ միայն մեր զոհված տղաների, այլ նաեւ այսօր սահմանում կանգնած մեր տղաների մայրերին,- նշեց Սոնան ու պատմեց, որ տեսահոլովակը գաղտնի են իրականացրել:

 

Շարունակությունը` այստեղ: