Ռուս հայտնի երգչուհի Իրինա Դուբցովան իր հյուրախաղային շրջագայության շրջանակում պետք է ելույթ ունենար Գոմել քաղաքում «Люби меня долго» նոր ծրագրով, սակայն նա ձախողել է իր համերգը: Այս մասին գրում է Starslife.ru–ն:

 

Դուբցովան բեմ է բարձրացել ոչ սթափ վիճակում: Երգչուհու երկրպագուները, որոնք եկել էին նրան լսելու՝ այդ տեսարանին ականատես լինելուց հետո անմիջապես լքել են դահլիճը:

 

Շոուի կազմակերպիչները ամեն ինչ բացատրել են նրանով, որ երգչուհու մոտ իբրև սրվել է սեզոնային ալերգիան, որի հետևանքվ նրա  մոտ հազ ու շնչառական խնդիրներ են սկսվել: