
Ինչպես հայտնի է' ''Եվրատեսիլ-2013''-ին Հայաստանը կներկայացնի ''Դորիանս'' ռոք խմբի մեներգիչ Գոռ Սուջյանը: Միայնակ է հանդես գալու հեղինակավոր երգի մրցույթում, թե ''Դորիանս''-ի հետ, դեռևս հայտնի չէ: Բայց արդեն խոսակցություններ կան, որ եթե նա հանդես չգա
''Դորիանս''-ի հետ, սա վտանգավոր կարող է լինել խմբի համար. այն կարող է կազմալուծվել:
''Դորիանս''-ի փլուզման մեկ այլ հնարավոր պատճառ է նշվում խմբի պրոդյուսեր Վահագն Գևորգյանի հետ համագործակցության դադարեցումը: Խոսվում է, որ առանց պրոդյուսերի խումբը երկար չի գոյատևի, քանի որ հենց Վահագնի ջանքերի շնորհիվ է ստեղծվել շատերի սիրելի ''Դորիանս''-ը: Խոսվում է նաև, որ Գոռի ճանապարհները ''Եվրատեսիլ''-ից հետո այլ կերպ կուրվագծվեն. կսկսվի անհատական գործունեության բուռն շրջան, որտեղ միայն ինքը կլինի: