Christian Dior ֆրանսիական նորաձեւության տունը նորացրել է իր J’adore արոմատ-բեսթսելերը: J’adore Eau de Toilette բուրավետ ջրի նոր բանաձեւի կազմության մեջ տեղ են գտել Վալորիսից բերված ներոլի, կարմիր նարնջի, ծաղկահյութերի, մագնոլիայի և դամասկոսյան վարդի երանգները: Բույրի գովազդային արշավի դեմքը, որին լուսանկարել է Փիթեր Լինդբերգը, դարձել է դերասանուհի Շառլիզ Թերոնը:
«J’adore Eau de Toilette-ն բացառիկ տեմպերամենտ ունի: Այն հրապուրում է և շողում: Այն հույզերի ակնթարթային պայթյուն է, բավարարվածության տանող կարճ ճանապարհ»,-ասել է Ֆրանսուա Դեմաշին՝ Dior-ի պարֆյումերը և բույրի նոր տարբերակի ստեղծողը:
«Օսկար»-ի մրցանակակիր դերասանուհին՝ Շառլիզ Թերոնը, ոչ միայն լուսանկարվել է բույրի գովազդում, այլև նրա մասին Փիթեր Լինդբերգին է պատմել հատուկ տեսահոլովակում:
Christian Dior ֆրանսիական նորաձեւության տունը հիմնադրվել է 1946 թվականին մոդելագործ Քրիստիան Դիորի կողմից: Ժամանակի ընթացքում այս բրենդի ներքո սկսել է թողարկվել ոչ միայն կանանց ու տղամարդկանց հագուստ, կոշիկ և պարֆյումերիա, այլև ժամացույցներ, ոսկերչական իրեր ու կոսմետիկա: