Մարտի 29-ին 69 տարկան հասակում վախճանվել է ամերիկացի դերասանուհի եւ երգչուհի, «Օսկար», «Ոսկե գլոբուս» և «Էմմի» մրցանակների դափնեկիր Փաթի Դյուկը:
«Այս առավոտ մեր սիրելի կինը, մայրը, տատիկը, հրաշալի դերասանուհին, հումանիտար գործիչն ու հոգեկան առողջության ռեկորդակիր Աննա Փաթի Դյուկ Փիրսը փակեց իր աչքերը, նրա ցավը հանդարտվեց, և նա համբառնաց մի հրաշագեղ վայր»,- հայտարարել է Դյուկի որդին՝ դերասան Շոն Ասթինը: Ինչպես հայտարարել է Դյուկի կառավարիչը, դերասանուհու մոտ սեպսիս Էր զարգացել:
Դերասանուհին «Օսկար» մրցանակ է ստացել 16 տարեկանում «Հրաշք գործած աղջիկը» ֆիլմում քաղաքական ակտիվիստուհի Հելեն Քելլերի դերի համար: Դերասանուհուն նաև խոշոր պարգեւներ են բերել նրա աշխատանքները «Ես, Նատալինս», «Իմ թանկագին Չառլի», ինչպես նաեւ «Կապիտաններ և թագավորներ» ֆիլմերում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: