«Պատվերով հարցազրույց» նախագծի նախորդ հյուրն էր Հրանտ Թոխատյանը, ով պատվիրեց հաջորդ հարցազրույցը բոլորիս կողմից սիրված դերասան Նարեկ Դուրյանի հետ:«Արմենպրես»-ի և «Լոֆթ» -ի թիմերը շարունակում են «Պատվերով հարցազրույ ց» շարքը, որտեղ հյուրն է որոշում, թե ում հետ կանենք հաջորդ հարցազրույցը:


Երևանյան թատերական կյանքն արդեն դժվար է պատկերացնել առանց Նարեկ Դուրյանի ներկայացումների

Ընթացիկ տարում հանդիսատեսն ի՞նչ ներկայացումներ դիտելու հնարավորությունկունենա:


Նարեկ Դուրյան - Ես այն բախտավոր ռեժիսորներից եմ, ում ներկայացումները բավականին երկար կյանք են ունենում: «Մորաքույրը փարիզից», «Սե-լա-վի», «Կոմանոստրա»-ն, «Դոն Ժուան» -ները և այլն: Մենք անսպառ չենք, հնարավոր չէ անընդհատ նոր պիեսներ գրել կամ վերամշակել և տեղայնացնել: Վստահ եմ, գալու է մի օր, երբ ես չեմ կարողանալու գրել, նույնիսկ եթե գրեմ, մի երիտասարդ միանշանակ ինձանից ավելի լավ կգրի այդ ժամանակ: Վուդի Ալենը ինը տարի է սպասում մի ֆիլմ նկարելու համար:


Փարիզում կա հայազգի մի շատ լավ դրամատուրգ՝ Րաֆֆի Շար թը, ով գրել է շատ պիեսներ, որոնցից մեկը «Իմ կնոջ անունն է Մորիս»-ն է, որը բեմադրվել է Հայաստանում և ամբողջ աշխարհում: Մեկ միլիոնից ավելի մարդ Փարիզում դիտել են «Իմ կնոջ անունն է Մորիս» պիեսի հիման վրա արված բեմադրությունը:Երեք ֆիլմ է նկարահանվել այս պիեսի հիման վրա: Այն բեմադրվել է 35 երկրում:

 

Երբ ես Րաֆֆիից պիեսը բեմադրելու պաշտոնական թույլտվություն ստացա, նա ինձ ասաց.«Նարեկ, շատ պիտի ուզենամ, որ ադապտացիոն ընես: Ինչու կսեմ, վերջերս Մոնղոլիա գացած էինք, մոնղոլացիները կխաղային, ֆրանսիացու պես կխաղային, չի ըլլար»:


Հիմա աշխատում եմ մի բեմադրության վրա, որը, կարծում եմ, այդպես էլ կկոչվի՝ «Իմ կնոջ անունն է Մորիս» կամ փակագծերում «Մորաքույր-2»:

 

 

Պարոն Դուրյան, Փարիզում Ձեզ հաջողվել է աշխատել Յուրի Լյուբիմովի հետկպատմե՞ք ինչպես ստացվեց Ձեր հանդիպումը:


Նարեկ Դուրյան - Լյուբիմովին արտաքսեցին Սովետական Միությունից, և նա սկսեց տարբեր բեմադրություններ անել, ինձ լուր հասավ, որ Փարիզում պիտի բեմադրեր Մուսորգսկու «Սալամբո» օպերան: Մուսորգսկուն մարմնավորելու համար նա փնտրում էր դերասան, ով խոսեր ռուսերեն և տիրապետեր դաշնամուրին: Գնացի դերասանների ընտրության մրցույթին: Երբ ներս մտա, նա բավականին հոգնած տեսք ուներ, նստեցի, սկսեցի նվագել: Զգացի, որ վեր կացավ իր նստած տեղից, գնաց սենյակի վերջը, եկավ շուրջս պտտվեց, հարցրեց ռուսերեն խոսել գիտեմ թե ոչ, ասացի՝ այո: Լյուբիմովը նա յեց ինձ ու ասաց, «Надо же, приехать в Париж и найти Мусоргского армянина».

 

Հետագայում մենք ընկերացանք և մտերմացանք, նա ինձ հյուր 18 գալիս: Յուրի Պետրովիչը ապշելու անձնավորություն էր: Ես արդեն 30 տարեկան էի, և ինձ թվում էր, որ սովորելու բան չունեմ: Երբ հանդիպեցի Լյուբիմովին հասկացա, որ դեռ շատ բան ունեմ սովորելու: Դա իմ ամենամեծ ու ամենապայծառ հիշողություններից է:

 

Ի՞նչ կարծիք ունեք սերիալների մասին:


Նարեկ Դուրյան - Դուք սերիալների թրեյլերները տեսե՞լ եք: Ես ապշել էի: Ասում են՝ վերջապես որակյալ սերիալ: Այսինքն՝ մինչ այդ մեզ խաբում էին և անորակ արտադրանք մատուցում: Կամ իրենք ընդունում են, որ մինչև այսօր նկարել են ցածրորակ սերիալներ:


Ես դեմ չեմ սերիալներին, մարդիկ աշխատում են, ապրում են, հացի խնդիր են լուծում:

 

Դուք երաժշտական կրթություն եք ստացելորքան գիտեմ ստիպողաբարհետագայում ջազ եք նվագել 

ՖրանսիայումԿարոտո՞ւմ եք այդ ժամանկներըերբեմն երաժշտությանը վերադառնալու ցանկություն լինո՞ւմ է:


Նարեկ Դուրյան -  Ես բախտ եմ ունեցել լինելու հորս զավակը, բայց և դժբախտություն եմ ունեցել, որովհետև տանը երբ նվագում էի, իմ դասերը միշտ շատ վատ էին վերջանում: Ինձ համար ամեն դաս կարծես դժոխք լիներ: Հայրս գալիս էր, հանում էր լուցկու տուփը, որի մեջ կար 100 լուցկի, դնում էր դաշնամուրի վրա և ասում. «Մեկ անգամ կնվագես, մեկ հատ լուցկի կդնես մի կողմ և այդպես 100 անգամ մինչև բոլոր լուցկիները մյուս կողմ չանցնեն, դու վեր չես կենա»: 


Հինգերորդ դասարանում պիտի հանձնեի դաշնամուրի քննությունը և մորս խնդրեցի, այնպես անի, որ հայրիկս քննութ յանս չգա: Մայրս ասաց.«Չի գա, հանգիստ գնա»: Բայց, միևնույն է, եկել էր: Արամ Խաչատրյանի «Անդանտեն» պիտի նվագեի: Բեմ դուրս գալուց առաջ ինձ ասացին, որ հայրս դահլիճում է, սիրտս կանգնեց: Նվագեցի, չհանձնեցի քննությունը, իսկ նա վեր կացավ ու գնաց, հետո ասաց. «Դու դաշնակահար չես դառնա»:

 

Լինում եք տարբեր եվրոպական երկրներումինչպես նաև ԱՄՆ-ումԿանադայում և այլուր:  Շրջագայելիս ի՞նչ թեմաներով եք բեմադրություններ ներկայացնում:


Նարեկ Դուրյան - Եթե նկատել եք, սփյուռքահայության խնդիրները ես չեմ առաձնացնում երևանցիների խնդիրներից: Իմ բոլոր ներկայացումներում կան արևմտահայի,փարիզահայի, բեյրութահայի, արցախցու կերպարները: Ըստ իս, չի կարելի այսօր բեմադրություն անել առանց այս գունային ներկապնակի: Միևնույն է, որտեղ էլ շրջագայեմ, հանդիսատեսը ինքն իր կերպարը կտեսնի ներկայացման մեջ:

 

Լևոն Դադասյան