Ավստրալացի երգչուհի Դամի Իմն առաջիկա մայիսին Ստոկհոլմում իր երկիրը կներկայացնի «Եվրատեսիլ» Էստրադային երգի միջազգային մրցույթում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս որոշումն ընդունել Է տեղի SBS հեռուստաընկերությունը, որն ահա արդեն 30 տարի հեռարձակում Է ժողովրդականություն վայելող երաժշտակա ն մրցույթը:
27-ամյա երգչուհի Դամի Իմը ծնվել Է Հարավային Կորեայում եւ ընտանիքի հետ միասին Կանաչ մայրցամաք Է տեղափոխվել, երբ ինը տարեկան Էր: Ավստրալիայում նրան ճանաչում Է բերել երեք տարի առաջ X-Factor ազգային մրցույթում տարած հաղթանակը, որը նրան թույլ տվեց պարտավորագիր կնքել Sony Music Australia-ի հետ:
Նա արդեն թողարկել Է երեք ալբոմ, որոնցից մեկը Ձայնագրման ստուդիաների ազգային ասոցիացիայի պարգեւին Է արժանացել 2014 թվականի «Լավագույն սկավառակ» անվանակարգում: Դամի Իմն ժողովրդականություն Է վայելում ամենից առաջ երիտասարդ ավստրալացիների շրջանում. նրա տաղանդի գլխավոր երկրպագուները դեռահասներն են, որոնք իրենց անվանում են «Դամիի բանակ»: Ավստրալիայի սահմաններից դուրս երգչուհին դեռ այնքան Էլ հայտնի չԷ. միակ բացառությունը Չինաստանի փոփ-երաժշտության սիրահարներն են, որոնց լավ հայտնի Է նրա «Տնից 365 մղոն հեռու» հիթը:
Զրուցելով լրագրողների հետ՝ Դամի Իմը խոստովանել Է, որ SBS հեռուստաընկերության որոշումն իր համար անակնկալ Է դարձել: «Եվրատեսիլ»-ում միշտ Էլ շատ անակնկալներ են լինում, եւ ես երջանիկ եմ դառնալու դրանցից մեկը»,-ասել Է երգչուհին:
Դամի Իմն առայժմ չի հայտնում, թե ինչ երգով Է մտադիր ուղեւորվել Շվեդիա: Նա խոստանում Է դա անել այս ամսին ավելի ուշ: Այնուամենայնիվ, երգչուհին խոստովանել Է, որ երգն արդեն ձայնագրել Է, եւ որ այն իր ձայնագրած բոլոր երգերից լավագույնն Է համարում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: