«Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ Լեդի Գագան բոլորին ստիպել է արտասվել: Ճանաչված երգչուհին արարողության ժամանակ կատարել է «Որսորդական հարմարանքներ» ֆիլմից «Til It Happens To You» հուզիչ ստեղծագ ործությունը, որը պատմում է ուսանողական ավաններում բռնաբարությունների մասին:

 

Իրեն ոչ բնորոշ, շատ զուսպ հագուստով Լեդի Գագան նստել է ճերմակ դաշնամուրի մոտ ու սկսել նվագել: Լեդի Գագայի երգը հուզել է ներկաներին: 19 տարեկանում երգչուհին դարձել է բռնության զոհ: Ներկաները լաց են եղել և հոտնկայս ծափահարել երգչուհուն: Բեմ են դուրս եկել նաև «Դա քո մեղքը չէ» գրություններ բռնած հանդիսականներ: