Ռուս սկանդալային հաղորդավարուհի Քսենիա Սոբչակը ամուսնու` Մաքսիմ Վիտորգանի հետ նոր ռոմանտիկ ֆոտոսեսիայի է մասնակցել ռուսական ամսագրերից մեկի համար: Ամսագրին տված հարցազրույցում Քսենիան պատմել, որ ամուսնու հետ ծանոթացել է նկարահանումների ժամանակ:
Այն հարցին, թե ինչով են նրանք նման միմյանց, Քսենիան պատասխանել է. «Մենք երկուսս էլ շատ ենք սիրում ֆիլմ դիտել, մեր հայացքները շատ հարցերում նման են, մենք սիրում ենք վիճել, սիրում ենք ճամփորդել, ինչպես նաև երկար զրուցել տարբեր թեմաների շուրջ»:
Հարցին, թե ամուսնու հատկապես որ հատկանիշն է նրան ամենաշատը դուր գալիս, հաղորդավարուհին պատասխանել է. «Մաքսիմի դեպքում ես հստակ կարող եմ ասել, թե որն է նրա ամենակարևոր հատկանիշը ինձ համար: Մաքսիմը շատ բարի մարդ է և դա միանգամից նկատում են այն մարդիկ, ովքեր շփվում են նրա հետ: Իմ ամուսինը հիշաչար չէ: