Շատ հայտնիներ բազմաթիվ պլաստիկ վիրահատությունների են դիմում երիտասարդ երևալու, համար սակայն միշտ չէ, որ դա նրանց հաջողվում է: Իսկ ահա 50-ամյա չինուհի Ցին Լին, համացանցում ցնցել է բոլորին իր գեղեցկությամբ:
Ցինը բացահայտել է իր գեղեցկության գաղտնիքը. «Ես մերսում եմ իմ դեմքը ամեն օր և քնում եմ ամբողջովին մերկ:Թարմ և երիտասարդ տեսք ունենալուն նպաստում է նաև վարունգից, մեղրից ու յոգուրտից պատրաստված դիմակը, որը ես հաճախ եմ օգտագործում»: Դե ինչ, ինչպես տեսնում եք, շատ գումարներ անհրաժեշտ չեն երիտասարդ և գեղեցիկ լինելու համար: