«Եվրատեսիլ-2016» միջազգային մրցույթում Նիկա Քոչարով & Young Georgian Lolitaz խմբի երաժիշտները հանդես կգան Midnight Gold երգով, որն ընտրվել է քվեարկության արդյունքում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Երգը, որով երաժիշտները Վրաստանը ներկայացնելու են Ստոկհոլմում, ընտրել են անգլերեն լեզվով հինգ երգերից՝ Midnight Gold-ից, Pain in my Heart-ից, Right and Wrong-ից, Sugar and Milk-ից եւ We agree-ից՝ խառը քվեարկության (ժյուրի եւ լսարան) ճանապարհով:

 

Young Georgian Lolitaz (YGL) խումբը ստեղծվել Է 2000 թվականին: Նրա չորս անդամներն են՝ Նիկա Քոչարովը, Լեւան Շանշիաշվիլին, Գիորգի Մարը եւ Դիմա Հովհաննիսյանը: Երաժիշտները քանիցս մասնակցել են Վրաստանում եւ նրա սահմաններից դուրս կազմակերպված տարբեր ռոք փառատոնների, հաղորդել Է Sputnik-ը: