Դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը հաստատվել Է Մարիտա Լորենցի՝ Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոյի սիրուհու դերի համար, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Hollywood Reporter-ին: «Մարթա» ֆիլմը նկարահանելու Է Sony Pictures ընկերությունը՝ Էրիկ Ուորեն Սինգերի սցենարով, որը հայտնի Է «Շահախարդախություն ամերիկյ ան ձեւով» կինոնկարով:
«Մարթա»-ն հայտարարված Է որպես ռոմանտիկ լրտեսական դրամա: Ֆիլմում Լոուրենսի գործընկերը կդառնա դերասան Սքոթ Մեդնիկը («Ջեյմսեր», «Նինձյա կրիաները»):
Մարիտա Լորենցը Կաստրոյի հետ ծանոթացել Է 1959 թվականին: Կուբայի հեղափոխության առաջնորդից հղիանալով՝ նա ստիպված Է եղել արհեստականորեն ընդհատել հղիությունը, ինչից հետո փախել Է կղզուց: 1960 թվականին նրան հավաքագրել Է ԿՀՎ-ն Կաստրոյին սպանելու նպատակով, բայց գործողությունը ձախողվել Է: Լորենցը նաեւ եղել Է Վենեսուելայի նախագահ Մարկոս Պերես Խիմենսի սիրուհին:
1970-ական եւ 1980-ական թվականներին Լորենցը ցուցմունքներ Է տվել ԱՄՆ-ի նախագահ Ջոն Քենեդիի սպանության գործով: Աշխատել Է Հետաքննությունների համերկրային բյուրոյի համար՝ տեղեկատվություն մատակարարելով սոցիալիստական ճամբարի երկրների դիվանագետների մասին, որոնք ապրել են Նյու Յորքի նրա տանը: Լորենցը թողարկել Է հուշերի երկու գիրք: 1999 թվականին նրա կյանքի մասին նկարահանվել Է «Իմ փոքրիկ մարդասպանը» հեռուստաֆիլմը:
25-ամյա Ջենիֆեր Լոուրենսն ամերիկացի դերասանուհի Է, «Օսկար» մրցանակ Է ստացել «Ընկերս խենթ Է» ֆիլմի համար: Բացի այդ, նա պարգեւի Է անվանակարգվել «Շահախարդախություն ամերիկյան ձեւով», «Ձմեռային ոսկոր» եւ «Ջոյը» ֆիլմերում խաղացած դերերի համար: Դերասանուհու առավել մեծ ժողովրդականություն վայելող դերերից մեկը Քիթնիս Էվերդինի դերն Է «Քաղցած խաղեր» ֆրանշիզայում: