ԱՄՆ-ում հունվարի 13-ին հայտնի են դարձել 2015 թվականի «Ոսկե ազնավամորի» մրցանակի անվանակարգորդները: Անվանակարգերի թվով առաջատարներ են դարձել «Մոխրագույնի հիսուն երանգները», «Փիքսել», «Հաստլիկը բոլորի դեմ», «Յուպիտեր վերելքը» ֆիլմերը:
Այս կինոնկարներից յուրաքանչյուրը կարող Է ստանալ մինչեւ վեց պարգեւ, նշված Է մրցանակի կայքում: «Վատագույն դերասան» կատեգորիայում պարգեւի համար «կպայքարեն» Ջոնի Դեփը, Ջեյմի Դոռնանը, Քեւին Ջեյմսը, Ադամ Սենդլերը եւ Չենինգ Թատումը:
Անվանակարգերի հաղթողներին կհայտարարեն փետրվարի 27-ին՝ ԱՄՆ-ի կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի հանձնումից մեկ օր առաջ:
«Ոսկե ազնվամորի» մրցանակը հիմնվել Է 1980 թվականին: Անվանակարգորդներին ընտրում Է համանուն հիմնադրամը, որի կազմի մեջ Է մտնում շուրջ 700 մարդ ԱՄՆ-ի 46 նահանգներից եւ 19 երկրներից:
Այս մրցանակի համար կարող են առաջադրվել այն ֆիլմերը, որոնք ԱՄՆ-ի եւ Կանադայի Էկրաններ են բարձրացել տարվա ընթացքում: Պարգեւով նշվում են կինոյի բնագավառի վատագույն եւ կասկածելի գործերը: Արձանիկն իրենից ներկայացնում Է հատապտղի պլաստիկե մոդել՝ պատված ոսկեգույն ներկով: Դրա արժեքը չի գերազանցում հիգ դոլարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: