Մոդել, դերասանուհի Շուշան Երիցյանն  ֆեյսբուքյան իր էջում գրում է.

 

«Կյանքի գաղափարախոսությունս. «Երբեք կանգ չառնել ու չհանգստանալ նվաճած դափնիների վրա…»

Երբ նոր էի սկսել նկարահանվել, քննադատում էին մասնագիտական կրթություն չունենալս: Շնորհակալ եմ այդ քննադատողներին և միշտ կողմ եմ եղել առողջ,մեկնաբանված քննադատությանը: Միգուցե դա նույնպես նպաստեց, որ հիմա օրվա մեծ մասս անցնում է Սունդուկյանի թատրոնի շենքում, որ ուսանում եմ ոլորտի լավագույն դասախոսների մոտ՝ ստանալով պրակտիկ գիտելիքներ…

 

Վաղուց էի ուզում ու վերջապես մի նպատակ ևս իրականացավ…

 

Դե ինչ ծանր աշխատանքային գրաֆիկի հետ միասին Բարև Ուսանողի Անքուն կյանք…քննություններն էլ մոտենում են, էնպես որ բարի գիշեր ՁԵԶ :)

 

Հ.գ.Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր ամենասկզբից էլ հավատում էին!!!»:

12373441_999480470114958_5957799558160512471_n