«Նոր ալիք» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթում նախորդ տարի Հայաստանը ներկայացրած երգչուհի Սոնա Ռուբենյանը նոր երգով շնորհավորել է Երևանի տոնը: Երգչուհին համացանցում հրապարակել է իր նոր՝ «Երևան» երգը:
«Շնորհավոր տոնդ, իմ Երևան' դարերի փոշով դեմքդ հինայած չքնաղ նորահարս»,- ֆեյսբուքյան իր էջում նշել է երգչուհին և հավելել, որ երգը նվիրել է իր քաղաքին:
Երգի երաժշտության հեղինակը Սոնա Ռուբենյանն է, խոսքերը գրել է երգչուհու մայրը' Արմինե Սարգսյանը: