Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է դերասան Գոռ Հակոբյանը, ով արդեն մեկ տարի է հանրության շրջանում հայտնի է որպես «Ֆուլ հաուս»-ի Ֆելո: Դերասանը մեզ հետ զրույցում պատմել է «Ֆելոյի» կերպարի զարգացումների, որպես երգահան իր ձգտումների եւ ընտանիքի մասին:
-Գոռ, արդեն սկսվել են «Ֆուլ հաուս» սիթքոմի 3-րդ եթերաշրջանի նկարահանումները, որպես սիտքոմի գլխավոր հերոսներից մեկը՝ մի փոքր կպատմե՞ք այս
ընթացքում արդեն շատ սիրված սիտքոմի ներքին թոհուբոհից: Ի՞նչ է սպասվում 3-րդ եթերաշրջանում:
- «Ֆուլ հաուս» սիթքոմի 3-րդ եթերաշրջանն էլ ավելի հետաքրքիր է լինելու։ Սցենարային առումով ահագին փոփոխություններ է եղել, բայց չեմ ուզում փակագծերը շատ բաց անել։
-Հետաքրքիր է, նոր եթերաշրջանում Ֆելոյի կերպարը փոփոխությունների կենթարկվի՞,հուսա՞նք, որ շուտով Ֆելոյի սերը երկկողմանի կլինի:
- Բանն այն է, որ Ֆելոյի ու Տաթևի միջև հայտնվում է եվս մեկն, ով գրավում է Ֆելոյին և «օգտագործում» իր շահերի համար։ Համենայնդեպս, չեմ կարծում, որ 3-րդ եթերաշրջանում ինչ-որ գլոբալ փոփոխություններ կլինեն Ֆելոյի և Տաթևի հետ կապված:
Շարունակությունը` այստեղ: