Վարշավայում 2015 թվականի սեպտեմբերի 8-ին կայացած Պատմական և ռազմական ֆիլմերի միջազգային 6-րդ կինոփառատոնի մրցանակաբաշխության արարողության ժամանակ կինոփառատոնին Հայաստանից ներկայացված Վրեժ Պետրոսյանի «Ուրիշ Հայրենիք. Մարիա Յակոբսենի օրագրությունը» ֆիլմը արժանացել է կինոփառատոնի հովանավոր, Լեհական բանակի ուղղափառ թեմի մրցանակին:

 

Ջիվան Ավետիսյանի' Արցախի պատերազմին նվիրված «Թևանիկ» ֆիլմն արժանացել է կինոփառատոնի կազմակերպիչ «Ռազմական գիտության ընկերակցության» մրցանակին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը:

 

«Ի դեպ, «Թևանիկ» ֆիլմը ցուցադրվել է նաև այս տարի հուլիսին Լեհաստանի Լյուբլին քաղաքում «Արևելքի մշակույթ» ծրագրի շրջանակներում: Շնորհավորում ենք մեր կինոգործիչներին և մաղթում հետագա հաջողություններ և միջազգային պարգևներ»,-նշել է Էդգար Ղազարյանը: