Տորոնտոյում ելույթի ժամանակ ռեփեր Քանյե Ուեսթը նետել է խոսափողը հանդիսատեսի վրա՝ տեխնիկական խափանումից հետո:

 

Դրանից հետո երգիչը լքել է բեմը, ամբոխը բուռն կերպով է արձագանքել տեղի ունեցածին:

 

Երաժիշտը բազմիցս զարմացրել է հանդիսատեսին բեմում իր պահվածքով: Ավելի վաղ, Լոնդոնում տեղի ունեցած համերգի ժամանակ, զայրանալով սարքավորումների խափանման պատճառով, նա նույնպես նետել է խոսափողը դահլիճ: