Սելֆի անող Քիմ Քարդաշյանի մոմե արձանը տեղադրվել է Մադամ Տյուսոյի թանգարանում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ամերիկահայ աստղի Ինստագրամի պաշտոնական էջը, Քիմը հավանել է այն: «Աստված իմ, Լոնդոնի Մադամ Տյուսոյի իմ մոմե արձանը հրաշալի է: Ինչ լավ է, որ դուք կարող եք սելֆի անել նրա հետ»,-նշել է նա:

 

Մոմե արձանի Քիմը կրում է Balmain ապրանքանիշը զգեստ, որն իր ամենասիրելիներից է: «Անհամբեր սպասում եմ, թե երբ կկարողանամ կրել նույն զգեստը և սելֆի անել իմ մոմե արձանի հետ»,- հավելել է Քիմ Քարդաշյանը: Մոմե արձանի հետ հավերժանալ կարող են բոլոր ցանկացողները:

 

В музее мадам Тюссо установили фигуру делающей селфи Ким Кардашьян

Фигура Ким Кардашьян в музее мадам Тюссо

Фигура Ким Кардашьян в музее мадам Тюссо

Фигура Ким Кардашьян в музее мадам Тюссо