Իսրայելցի երգիչ Ադի Լեդերմանը դատապարտվել է 14 ամսվա ազատազրկման՝ մի քանի երաժիշտների համակարգիչները կոտրելու համար, այդ թվում՝ ամերիկյան դիվա Մադոննայի համակարգիչը: Բացի այդ, հաքերը կվճարի տուգանք: Այս մասին հաղորդում է NBC հեռուստաալիքը:

 

39-ամյա տղամարդը, ով մասնակցել է «American Idol» շոուի իսրայելական անալոգին, վաճառել է աստղերի համակարգչներից գողացված երգերը: 2014թ. համացանցում հայտնվել են Մադոննայի «Rebel Heart» թողարկմանը նախապատրաստվող ալբոմից մի շարք անավարտ երգեր: