Լոնդոնի Ազգային պատկերասրահում 3 ամիս շարունակ կցուցադրվեն աշխարհահռչակ դերասանուհի Օդրի Հեփբերնի լուսանկարները: Ցուցահանդեսը, որը կբացվի հուլիսի 2-ին եւ կտեւի մինչեւ հոկտեմբերի 18-ը, կներառի դերասանուհու տարբեր տարիների լուսանկարները, ֆիլմերի պաստա ռները, տարբեր ամսագրերում նրա հարցազրույցները:

 

Կլինեն առանձին ֆոտոշարքերը, որտեղ ներկայացված կլինեն Հեփբերնի առավել հայտնի ֆիլմերի' «Հռոմեական արձակուրդ», «Նախաճաշ Տիֆոնիի հետ», «Իմ գեղեցիկ տիկին» ֆիլմերում կերտած նրա կերպարները: Ցուցահանդեսին կներկայացվեն նաեւ մինչ այժմ չհրապարակված անձնական լուսանկարներ: