ESem.am ներկայացրել է «Վիտամին» ակումբի տեսակետը սոցցանցերում շրջանառվող այն համոզման մասին, թե իրենց մասնակցությունը էլեկտրաէներգիայի թանկացման դեմ անցկացվող նստացույցին պայմանավորված է իշխանական պրոյեկտ լինելով: Բացի «Վիտամին»-ցիներից, ցուցարարների վրա ջրցան մեքենաներից ջուր բացելուց հետո ակցիայի մասնակիցներին էին միացել նաև այլ հայտնիներ:

 

Շոուբիզնեսյան աստղաբույլի ներկայությունը, սակայն, ոչ թե ոգևորել է արդեն քանի օր շարունակ պայքարող քաղաքացիներին, այլ հակառակ արդյունք է գրանցել. Սոցցանցերում շատ օգտատերեր շտապեցին նրանց քայլը որակել որպես իշխանական պրոյեկտ, որն ուղղորդվում է Բաղրամյան 26-ից՝ Սերժ Սարգսյանի և նրա փեսայի՝ Միքայել Մինասյանի կողմից:

 

 

Ամեն օր Բաղրամյան պողոտա գնացող դերասան Անդրանիկ Հարությունյանը ESem.am-ին հայտնեց, որ ակցիայի հենց առաջին օրվանից միացել է երիտասարդներին: «Իսկ ջրցանի օրը նույնպես այնտեղ էի, պարզապես շուտ եմ տուն գնացել»,- հայտնեց Անդոն: Նրա խոսքով` ինքն առաջիններից էր, ով «Ոչ ապօրինի թանկացմանը» գրությամբ պաստառով լուսանկարվել է: «Ախր, գիտեք՝ որն է վատը, որ չես գնում ցույցին, ասում են՝ ծախված են ու էլի ապուշ բաներ, իսկ երբ գնում ես, ասում են PR-ի համար ես այնտեղ:

 

Ովքեր այդպես են մտածում, թող հիշեն, որ PR-ը մի օր ձեռներն ա, մի օր…»,- նկատեց դերասանը և ավելացրեց, որ ինքը երիտասարդների կողքին է որպես շարքային քաղաքացի: Անդոն անդրադարձավ նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի այն հայտարարությանը, թե էլեկտրաէներգիան չի էժանանա, ասաց. «Ի դեպ, ի՞նչ է նշանակում անապահովների գումարը 2000 դրամով կավելացնենք… Մեր ազգը, բացի մի քանի ընտանիքից, բոլորն էլ անապահով են, իսկ իրենք ապահով են»,- եզրափակեց դերասանը:

 

Շարունակությունը` այստեղ: