LadyNews.am-ը գրում է.


Եթե ձեզ բնությունից տրված չեն կատարյալ հարթ և ուղիղ մազեր, ապա նման արդյունքի հասնելու միջոց է մազերի արդուկը:


Տեխնիկայի այդ հրաշքը թեև համեմատաբար վերջերս է ի հայտ եկել, սակայն մեծ տարածում ունի կանանց շրջանակում: Եվ քանի որ դրա օգտագործումը անմիջական կապ ունի մազերի հետագա որակի հետ, ապա շատ կարևոր է արդուկի ճիշտ ընտրությունը:

 

Արդուկներ կամ մազերի ուղղիչներ՝ ինչպիսի՞ն են դրանք լինում:

Կան 2 խմբի արդուկներ, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնել ընտրելիս. առանց ծածկույթի (մետղե աքցանատիպ), և ծածկույթով՝ կերամիկայով, տեֆլոնով: Առանց ծածկույթինները անհավասարաչափ են տաքանում և կարող են վնասել մազերը, հաճախակի օգտագործման դեպքում փչացնել դրանց որակն ու արտաքին տեսքը, ծայրերը ճյուղավորել: Այդպիսի արդուկներն ամենաէժանն են, դրանք լավ է ամիսը 2-3 անգամից ավելի չօգտագործել:

 

Երկրորդ խումբը մազերի ուղղիչն է, որը ունի հատուկ ծածկույթ՝ կերամիկական, տեֆոնային: Ի հաշիվ նման ծածկույթի՝ արդուկի վերին մակերեսը տաքանում է հավասարաչափ, մազերը հեշտությամբ սահում են պլաստիկի միջից, ինչը մազերի հարդարումը դարձնում է ոչ միայն առավել հարմարավետ, այլ նաև առավել անվնաս:

 

Շարունակությունը` այստեղ: