Դերասան, հումորիստ Արմուշի ընտանիքում շուտով կրկին համալրում է սպասվում։ Նա և Լուսինեն սպասում են իրենց երկրորդ որդուն, ով լույս աշխարհ կգա օգոստոսին։ Արմուշը շատ ոգևորված է այս առիթով։ BlogNews.am-ը ֆոտոշարք և հարցազրույց է արել դերասանի ընտանիքի հետ։
«Կինս ուզում էր՝ աղջիկ ունենանք, ես էլ չէի հրաժարվում աղջկանից, սակայն ամենից առաջ կարոտել էի երեխայի մանկական հոտին։ Դանիելն արդեն է 7 տարեկան է, ու ես էլ, Լուսինեն էլ զգում էինք երկրորդ երեխայի կարիքը»,- ասաց Արմուշը, ով ի սկզբանե որոշել էր, որ կրկին տղա ունենալու դեպքում նրա անունը Ջորջո է դնելու, որովհետև ըստ նրա՝ հետաքրքիր կլիներ՝ Խաչատրյան Ջորջո Արմանի, սակայն կինն ու ընկերները համոզել են հրաժարվել այդ մտքից։ «Հասկացա, որ պետք չէ երեխայի հետ կախված զավեշտալի բաներ անել։) Ավետ Բարսեղյանն ասաց, որ առաջին որդուս անունը՝ Դանիելը, հրեշտակի անուն է, և այդ տրամաբանությամբ առաջարկեց Միքայել անունը, որը բոլորիս դուր եկավ և ընդունվեց»,- նշեց հումորիստը։
Շարունակությունը` այստեղ: