Երգչուհի Հասմիկ Կարապետյանը Life.panorama.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Եվրատեսիլ 2015»-ի  երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող  Genealogy խմբի  ելույթին՝ նշեց, որ շատ տպավորված է կատարումից:
 
 
«Պետք է լինեմ շատ անկեղծ և ասեմ, որ շատ հարգելով, ընդունելով և սիրելով Արմեն Մարտիրոսյանին, բայց ի սկզբանե, երբ առաջին անգամ երգը լսել էի, ես այնքան էլ տպավորված չէի, գուցե այն պատճառով, որ ես ինքս ինձ համար ավելին էի սպասում: Սակայն դիտելով «Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթի կիսաեզրափակիչը՝ արդեն շատ տպավորվեցի և ոգևորվեցի:
 
 
Ելույթի ընթացքում ես ամեն վայրկյան զգում էի, թե ինչքան շատ է երգի մատուցմանն օգնում բեմադրությունը. իսկապես, թե լուսային էֆեկտները, թե բեմադրությունը շատ տպավորիչ դարձրին մեր մասնակիցների կատարումը: Իհարկե, չեմ կարող չխոսել նաև մեր մասնակիցների բարձր ոկալի մասին, բայց ինձ համար կառանձնացնեի Ինգա Արշակյանին, գուցե մեր ականջը սովոր է նրա ձայնին, չգիտեմ, բայց Ինգայի ձայնը շատ տպավորիչ էր: Ինգայից հետո ինձ համար առանձնացրել եմ նաև Թամարին, ով բեմի վրա ևս շատ լուսավոր էր, թեպետ մյուս երգիչներն էլ իսկապես լավ երգեցին»,-ասաց երգչուհին:
 
 
Շարունակությունը` այստեղ: