«Շնորհակալ եմ» այս երգով 2014թ-ի հուլիսի 25-ին երգչուհի Անուշիկ Ալավերդյանը իր իսկ հարսանեկան արարողության ժամանակ բոլորի համար անսպասելի կերպով ևս մեկ անգամ սիրո խոստովանություն արեց ամուսնուն՝ դաշնակահար Կարեն Մամիկոնյանին:


Ամուսնության մեկ տարին դեռ չլրացած, բայց արդեն ապագա մայրիկի կարգավիճակով երգչուհին Life.panorama.am-ին պատմեց, որ այս երգի հիման վրա շատ շուտով տեսահոլովակ կներկայացնի. «Այս երգի երաժշտության հեղինակը Էրիկն է, իսկ խոսքերինը՝ Գրիգոր Կյոկչյանը: Չեմ ուզում փակագծերը բաց անել և ասել, թե ովքեր են զբաղվելու այս տեսահոլովակով, միայն կասեմ, որ հույս ունեմ, որ մինչև հուլիս ամիսը կներկայացնեմ այն հանդիսատեսին:


Շարունակությունը` այստեղ: