Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հարցազրույց է տվել Access Hollywood պորտալին, որում պատմել է Քանյե Ուեսթի հետ իր հարաբերությունների սկզբի մասին:
Քիմն ընդգծել է, որ հենց ինքն է եղել իրենց սիրավեպի նախաձեռնողը, երբ բասկետբոլիստ Քրիս Համֆրիսի հետ իր կարճատև ամուսնությունն անհաջողության մատնվեց:
«Ես մոտ կես տարի ազատ էի, այնպես որ մտածում էի՝ իսկ ինչու ոչ: Ես զանգահարեցի Քանյեին՝ իմանալով, որ նրան շատ էր տխրեցրել իմ ամուսնությունը: Ես սպասում էի, որ նա անմիջապես կզանգահարի իմ ամուսնալուծությունից հետո, սակայն նա այդպես էլ չզանգահարեց: Ստիպված եղա ես ամեն ինչ վերցնել իմ ձեռքը»,- ասել է Քիմը:
«Ես զանգահարեցի և ասացի նրան. «Ողջույն: Ես կարծում էի՝ դու կզանգես ինձ և ինչ-որ բան կասես»: Դրանից հետո նա ինձ հրավիրեց Փարիզ՝ նորաձևության ցուցադրության, որտեղ էլ տեղի ունեցավ կախարդանքը։