Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մայիսի 17-ի երեկոյան տեղի է ունեցել «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի բացման պաշտոնական արարողությունը:

 

Միջոցառմանը ժամանել է մրցույթի նախորդ տարվա հաղթող Կոնչիտա Վուրստը, այնուհետ կարմիր գորգով անցել են «Եվրատեսիլ-2015»-ին մասնակցող բոլոր 40 երկրների ներկայացուցիչները:

 

Նշենք, որ կիսաեզրափակիչներն անցկացվելու են մայիսի 19-ին և մայիսի 21-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 23-ին: