Երգչուհի Նելլին և ֆուտբոլիստ Րաֆֆին օրերս նշել են իրենց առաջնեկի՝ Անահիտի 3-ամյակը: Մանկական սրճարանում հավաքվել էին նրանց մտերիմները, այդ թվում` երգչուհիներ Անուշիկ Ալավերդյանն ու R.P.-ն: Մանկական խաղեր, երաժշտություն, մուլտֆիլմերի հերոսներ, գունեղ քաղցրավենիք ու փուչիկներ. այսպիսի մթնոլորտում են նշել փոքրիկի տարեդարձը:
«Ինչպես իր տարիքի երեխաների մեծ մասը, նա էլ սիրում է մանկական սրճարաններ: Քանի որ արդեն գիտակցում է, որ իր ծննդյան օրն է, մենք էլ որոշեցինք հեքիաթային մթնոլորտում անցկացնել, որ ե՛ւ փոքրերի, ե՛ւ մեծահասակների համար հետաքրքիր լինի»,-նշել է Նելլին: