Քլոե Քարդաշյանն Ինսթագրամի իր էջում երեկ գրառում է կատարել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ:

 

Հայկական ծագումով հեռուստաաստղը գրել է. «Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Գիտելիքն ուժ է: Ցեղասպանությունները, կոտորածները, մարդկանց սպանությունները նողկալի են: Մեր պարտականությունն է իրազեկել մարդկանց պատմության ընթացքում տեղի ունեցածի վերաբերյալ: Նաև մեր պարտականությունն է երբևիցե չլռել մարդկային տառապանքների և նվաստացման դեպքերի վերաբերյալ՝ անկախ իրենց ռասայական պատկանելությունից կամ հավատքից:

 

Լռությունը խրախուսում է ոճրագործին: Ես հպարտ եմ հայ լինելով և չեմ լռելու կամ հավատալու նրան, որ մեր նախնիների պատմությունները «չափազանցված» են եղել: Ես աղոթում եմ, որ բարոյական աշխարհը, ի վերջո, թեքվի արդարության կողմը: Եկեք այսօր հարգենք այս ատելության անհերքելի գործողության զոհերի հիշատակը»,- գրել է Քլոե Քարդաշյանը՝ ավելացնելով #NeverForget # 1915 թ. #ArmenianPride #EternalFlame հեշթեգերը: