20-րդ դարի սկզբում Արևմտյան Հայաստանում իրականացված Հայոց ցեղասպանության արդյունքում հայ ժողովուրդը սփռվեց աշխարհով մեկ: Մեզանից յուրաքանչյուր երրորդի արմատները տանում են դեպի պատմական Հայաստան: Որքանո՞վ ենք ծանոթ մեր տոհմածառին, ովքե՞ր են մեր ազգի մեծերը: Life.panorama.am-ը իր ընթերցողներին կներկայացնի տարբեր ասպարեզներում հայտնի ու նշանավոր հայերի նախորդ դարասկզբի «հիշողությունները»:
Դերասան Արմեն Մարգարյանըարմատներով կարսեցի է. «Հորական տատիկիս և պապիկիս ծնողները բնիկ կարսեցի են, սակայն տատիս և պապիս Երևանում են ծնվել: Որքան որ պատմածներից գիտեմ, տատիկիս հայրն ու մայրն այն ժամանակ իրենց միակ զավակի հետ՝ Արամայիս Դավթյանի հետ Արաքս գետն անցնելիս՝ միմյանց կորցրել են: 5-ամյա Արամայիսը մոր հետ է եղել:
Տարիներ անց ամուսինները միմյանց գտել են Երևանում: Հետագայում ծնվել են նրանց մյուս զավակները, այդ թվում և իմ Կիմա տատը: Ի դեպ, փախչելու ժամանակ տատիկիս մոր աչքի առաջ թուրքերը սպանել են հորը, ով եղել է վանական: Նշեմ, որ Արամայիս Դավթյանը հետագայում՝ Հայրենական պատերազմի ժամանակ, Թամանյան դիվիզիայից է եղել և հասել է մինչև Բեռլին, այնտեղ պարել մեր հայկական քոչարին»: Արմենի հոր հորեղբայրը գրականությունից հայտնի թուրքերի ահ ու սարսափ, հայ ազգային ազատագրական պայքարի հերոսամարտիկ, ֆիդայի Զուլումն է եղել:
Իսկ պապուս պապը՝ Մարգարը, Կարսում մեծահարուստ հողատեր է եղել: «Պապս պատմում էր, որ ամեն գարնան ոսկիները փռում էր դրսում, որպեսզի արև տեսնեին: Պապիկս միշտ ասում էր, որ այդ ոսկիները դեռ կան, իր հոր պատմածով՝ մոտավոր պատկերացում ուներ, թե որտեղ են դրանք պահված: Սակայն, նրա մահվան հետ այդ մշուշոտ տեղեկությունն էլ կորավ»,-մեզ հետ զրույցում նշեց Արմեն Մարգարյանը:
Շարունակությունը` այստեղ: