«Սերս չկա». Այսպես է կոչվում Հռիփսիմե Ելինյանի նոր երգը, որն իր տեսակով տարբերվում է մինչ այս հնչեցրած նրա բոլոր կատարումներից: Այս անգամ երգչուհին անդրադարձել է տխուր սիրո պատմությանը: «Ես միշտ երջանիկ սիրո մասին եմ երգել, ինչպիսին իմ ընտանիքն եմ համարում: Ի տարբերություն իմ մյուս երգերի, այս երգը կապ չունի իմ ընտանիքի հետ, քանի որ շատ հուզիչ ու տխուր պատմություն ունի:


Խոսքերի հեղինակն ամուսինս է՝ Գրիգոր Դանիելյանը, երաժշտությունը գրել է «Duetro studio»-ի Էդգար Ալեքսանյանը: Այս անգամ երգելու եմ միայն ես՝ առանց Գոքորի»,-Life.panorama.am-ի հետ զրույցում ժպիտով մանրամասնեց երգչուհին:


Շարունակությունը` այստեղ: