Սելենա Գոմեսն ու Ջասթին Բիբերը կրկին բաժանվել, եւ կարծես թե անմիջապես էլ միացել են։ Եւ սա արդեն միլիոներորդ անգամ, խայթում է The Huffington Post-ը։ Գոմեսին նկատել են վաղ առավոտյան Բիբերի բնակարանն իր նախկին զուգընկերոջ ավտոսեքենաներից մեկով լքելիս։ Ամենայն հավանականությամբ, նշում է աղբյուրը, նրանք գիշերը միասին են անցկացրել։ Սա զույգի առաջին հանդիպումն է եղել մեկ ամիս առաջ տեղի ունեցած բաժանումից հետո։ Գոմեսին նկատել են մեքենան նստելուց առաջ Բիբերի թիկնապահներից մեկի հետ զրուցելիս։
Ավել վաղ Բիբերը հայտարարել էր, թե հույս ունի, որ իրենց հարաբերությունները դեռեւս սպառված չեն, իսկ ինքն անձամբ ծայրահեղորեն հյուծված է Սելենայի հետ հարաբերությունների մասին ամեն տեսակ, հիմնականում անհեթեթ լուրերից։