90-ականների հայտնի երգչուհի Լիլիթ Կարապետյանը մեծ ճանաչումից հետո բավականին երկար ժամանակ չէր երեւում հեռուսաէկրաններին, իսկ ահա վերջերս մեկը մյուսից գունեղ ու իրեն համապատասխան համարձակությամբ տեսահոլովակները ցնցեցին երգչուհու երկրպագուներին, ավելին՝ Life.panorama.am-ին Լիլիթ Կարապետյանը պատմել է, որ շուտով իր հանդիսատեսին կներկայացնի եւս մեկ տեսահոլովակ. «Նոր տեսահոլովակս իր տեսակով չի զիջի նախորդներին եւ կրկին քննարկումների առիթ կդառնա»,- պատմել է նա:
Տեսահոլովակին զուգահեռ, նրա խոսքերով, հնարավոր է առաջիկայում Լիլիթ Կարապետյանին տեսնել հայկական գեղարվեստական ֆիլմերից մեկի գլխավոր դերում. «Ֆիլմում գլխավոր դերում խաղալու առաջարկը արդեն կա, բայց դեռ մտածում եմ ընդունել այն, թե ոչ, քանի որ ես սիրում եմ որեւէ գործ կատարելիս լավագույն կերպով այն ներկայացնել, ուստի պետք է վստահ լինեմ, որ կարող եմ լավ խաղալ ինձ վստահված դերը,- նշել է նա:
Շարունակությունը` այստեղ: