Երգչուհի Սոնա Շահգելդյանը Քանյե Ուեսթի Երևանում կայացած մենահամերգից հետո՝ ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է նրա ու կնոջ հայազգի աստղ Քիմ Քարդաշյանի լուսանկարն ու մակագրել. «Բրավո: Շատ եմ սիրում ձեզ: Բարի, անկեղծ, համեստ մարդիկ...Թող ոմանք տեսնեն և սովորեն, թեպետ, դա մարդու մեջ պետք է ի վերուստ լինի: Իսկական արտիստն այսպիսին պետք է լինի, առանց ձևերի. հենց սա է իրենց գրավականը: Ապրեք դուք: Մարդ ջրի մեջ երգեց, ձևեր չթափեց...իսկական տղամարդ»: