Եթերային երկար լռությունից հետո երգչուհի Նարինե Դովլաթյանը ապրիլի 7-ին ներկայացրեց Կոմիտասի «Ալ այլուղս» ստեղծագործության հիման վրա նկարահանած իր տեսահոլովակը:Life.panorama.am-ի հետ զրույցում երգչուհին պատմեց այս երգի ու երկարատեւ լռության մասին: Նրա խոսքերով Կոմիտասի ստեղծագործությունները միշտ է սիրել, բայց չի համարձակվել կատարել դրանք. «Կոմիտասի մշակումներից երկար ժամանակ է, որ ուզում էի կատարել, բայց չէի համարձակվում:
Ի վերջո, անցյալ տարի հաղորդումներիից մեկի ժամանակ կատարելով ու բավականին դրական արձագանքների արժանանալով՝ որոշեցի իմ երկրպագուներին իմ կատարմամբ Կոմիտաս ներկայացնել»,- նշեց երգչուհին ու հավելեց, որ «Ալ այլուղս» ստեղծագործությունը դեռ անցյալ տարի էր պլանավորել ներկայացնել հանդիսատեսին. «Երգը պետք է ամբողջությամբ կենդանի գործիքներով ձայնագրվեր, բայց երաժիշտների մի մասը բանակում էին, մյուս մասն էլ երկրից չէին, այդ իսկ պատճառով իմ նախատեսածից մեկ տարի ուշացումով այն իրագործեցինք»:
Շարունակությունը` այստեղ: