BlogNews.am-ը գրում է.
5 Ոչ ոք ինքնուրույն հաջողության չի հասնում
Իհարկե, լավ կլինի հաջողության հասնել, պարզապես որովհետև մենք աշխատում ենք, սակայն կյանքն այդպես չի աշխատում։ Մենք օգնության ու աջակցության կարիք ունենք ընկերներից, ընտանիքից ու ուսուցիչներից, իսկ հետո մենք աշխատատուների ու այլ անձանց կողմից տրվող հնարավորությունների կարիք ունենք՝ մեր ցանկացած ոլորտներում առաջ գնալու համար։ Սա օրինակով ցույց տալու համար Գլեդուել Մալքոլմը իր «Outliers» գրքում բերում է երկու հանճարների՝ Քրիստոֆեր Լենգանի ու Ռոբերտ Օփենհեյմերի օրինակը։ Օփենհեյմերի մասին, թերևս, շատերը հնարավոր է լսած լինեն. նա «ատոմային ռումբի հայրն է», իսկ Լենգանի մասին քչերը գիտեն։
Լենգանը ծնվել է 1952թ-ին։ Նրա IQ-ն հասնում է 195-210-ի, սակայն նա Հարվարդում ֆիզիկա չի դասավանդում, այլ Միսուրիում ագարակատեր է։ Իհարկե ոչ մի վատ բան չկա ագարակատեր լինելու մեջ, սակայն սա իսկապես տարօրինակ մասնագիտություն է նրա նման հանճարի համար։
Գլեդուելը նշում է, որ այս տղամարդիկ երկու տարբեր միջավայրերում են մեծացել։ Լենգանը ծնվել է աղքատ գյուղական ընտանիքում, հաճախել հանրակրթական դպրոցներ, որտեղ չեն ճանաչել ու գնահատել նրա տաղանդը։ Ավագ դպրոցից հետո նա հաճախել է Ռիդ քոլեջ, սակայն դուրս է մնացել երկրորդ կիսամյակում, որովհետև նրա մայրը չի կարողացել լրացնել կրթաթոշակի դիմումը։ Մեկ ու կես տարի անց որպես շինարար ու անտառների հրշեջ աշխատելուց հետո նա ընդունվել է Մոնտանայի պետական համալսրան։ Այստեղ էլ նա դժվարության հանդիպեց համալսարան հասելու առումով, քանի որ նրա մեքենան ջարդվեց։ Նա դիմեց առավոտյան դասերը կեսօրին հաճախելու համար, սակայն համալսրանաում մերժեցին նրան։ Ի վերջո Լենգանը, հիասթափվեց ու համալսարանից էլ դուրս մնաց։
Օփենհեյմերը մյուս կողմից մեծացել է այնպիսի միջավայրում, որտեղ նա հնարավորություն ուներ զարգացնելու իր տաղանդը։ Նրան քաջալերում ու ոգևորում էին վաղ տարիքից, և նա ստանում էր լավագույն կրթությունը, որը հնարավոր էր ստանալ։ Քեմբրիջում սովորելու տարիներին նա փորձել էր թունավորել պրոֆեսորներից մեկին, ում նա նախանձում էր։ Նրան բռնեցին, սակայն թույլ տվեցին ուսումը շարունակել։ Ապշեցուցիչ է տեսնել, թե ինչ կարևոր գործոն է հանդիսանում միջավայրը, հնարավորություններն ու աջակցությունը, որը հավասարաչափ կարողություններ և ունակություններ ունեցող մարդկանց կյանքը կարող է բեկումնային տարբերությամբ շրջել։
Այնպես որ, հաջողության հասնելու համար անհրաժեշտ է ոգևորել մարդու հետաքրքրություններն ու տաղանդը հատկապես վաղ տարիքում։ Իսկ երբ նրանք հասունանում են, մարդկանց անհրաժեշտ է հնարավորություններ տալ, ազատ ժամանակ ու փորձելու երկրորդ հնարավորություն։ Առանց մյուսների աջակցության անհնարին է դառնում հաջողության հասնել, որովետև ինչպես Գլեդուելն է նշում. «...ոչ ոք. ո՛չ ռոք աստղերը, ո՛չ պրոֆեսիոնալ արտիստները, ո՛չ տեխնոլոգիայի ոլորտի միլիարդատերերը և ո՛չ էլ նույնիսկ հանճարները երբեք մենակ ոչնչի չեն հասնում»։
Շարունակությունը` այստեղ: