Բաղադրությունը`


Չորս բաժնի համար հարկավոր է


3,2 տոկոս յուղայնությամբ կաթ- 900 մլ.


Բանան-2 հատ


Շոկոլադ-100 գրամ


Դարչին-մի պտղունց


Բանան զարդարանքի համար- երկու կտոր:


Պատրաստման եղանակը`


Բանանները մաքրել և բաժանել 2-3 մասի: Շոկոլադը բաժանել կտորների: Տարայի մեջ լցնել կաթը, ավելացնել բանանը և շոկոլադը: Մարմանդ կրակի վրա հասցնել եռման ջերմաստիճանի՝ անընդհատ խառնելով, մինչև շոկոլադը կհալվի: Ապա վերցնել կրակի վրայից:


Շոկոլադա-բանանային խառնուրդը լցնել բլենդերի մեջ և հարել մինչև փրփուրի առաջանալը: Լցնել բաժակների մեջ և ավելացնել դարչինը: Ամեն բաժակը զարդարել մի կտոր բանանով: