Ապրիլի 2-ին ծնվել Է ամերիկացի դերասանուհի Միլա Յովովիչի երկրորդ դուստրը:

«Մենք հպարտությամբ ենք հայտնում մեր երկրորդ երեխայի ծնվելու մասին: Նա այնքան հմայիչ Է: Տեսեք նրա լուսանկարը»,-գրել Է դերասանուհին Twitter-ում:

 

Ինչպես հաղորդել Է E!Online պորտալը, երեխան պետք Է ծնվեր մարտի 29-ին:

 

Դերասանուհու եւ նրա ամուսնու՝ ռեժիսոր Պոլ Անդերսոնի նորածին դստերն անվանել են Դաշիել: Ամուսնական զույգն արդեն յոթ տարեկան աղջիկ ունի՝ Էվերը:

 

Յովովիչը՝ սերբ-ռուսական ծագումով ամերիկացի դերասանուհին եւ մոդելը, ծնվել Է Կիեւում: Մոդելային բիզնեսում Յովովիչը հայտնվել Է 11 տարեկան հասակում, երբ առաջին անգամ տեղ Է գրավել իտալական Lei հանդեսի շապիկին: 1991 թվականին՝ 15 տարեկան հասակում, դերասանուհին նկարահանվել Է «Վերադարձ երկնագույն ծովալճակ» ֆիլմում, որտեղ խաղացել Է գլխավոր դերը:

 

2004 թվականին Յովովիչը դարձել Է ամենաբարձր վճարվող մոդելը՝ գովազդելով L'Oreal կոսմետիկան: Forbes հանդեսի վարկանիշի համաձայն՝ նրա եկամուտը կազմել Է 10,5 մլն դոլար (հաշվի առնելով ֆիլմերում նկարահանվելու հոնորարները), հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: