Դերասանուհի Շուշաննա Թովմասյանին առօրյայում հազիվ թե տեսնեք բարձրակրունկներով. նա գերադասում է լինել հարմարավետ հագուստով։ BlogNews.am-ը Շուշաննայի հետ զրուցել է ոճի, բրենդներից օգտվելու և այլնի մասին ու ֆոտաշարք արել։)

 

«Շատ հարցերում, այդ թվում՝ հագուստ ընտրելիս սիրում եմ լինել պարզ ու հասարակ։ Յուրաքանչյուր ոճով էլ հագնվում եմ, սակայն նախընտրում եմ  մեջ պահպանել պարզությունը, քանի որ ինձ այդպես ավելի լավ եմ զգում։ Առօրյայում սիրում եմ լինել պրակտիկ, պարզ հագուստով, հաճախ շորիկներ եմ հագնում, սակայն համադրում եմ ցածրակրունկների հետ»,- ասաց նա ու հավելեց, որ ոճային լինել-չլինելու մասին չի մտածում։ «Առավոտյան արթնանալիս չեմ մտածում՝ այսօր պետք է լինեմ ոճային. ինձ համար կարևոր է, որ հագուստը լինի հարմարավետ և, բամբակյա, քանի որ սինթետիկ բաներ չեմ սիրում»,- ավելացրեց դերասանուհին։

 

Գնումներ անելիս Շուշաննան սիրում է ինքնուրույն որոշումներ կայացնել. «Չեմ սիրում միայնակ գնալ խանութ, սակայն ինչպես շատ հարցերում, պետք է ինքս որոշում կայացնեմ։ Եթե ինձ դուր չգա, որքան էլ ասեն, որ գեղեցիկ է, չեմ գնի»։ Նրա խոսքով՝ շատ արագ է կողմնորոշվում, թե ինչ է ուզում, նաև՝ լավ է տիրապետում իր չափսերին, կարող է նույնիսկ չփորձել, բայց ընտրել ճիշտ չափսը։

 

Շարունակությունը` այստեղ: