Դերասանուհի Իրինա Դանիելյանն այս շրջանում թատրոնի բեմը փոխարինել է հեռուստատեսության տաղավարով եւ աշխատանքային յուրաքանչյուր օր որպես հաղորդավարուհի ներկայանում է Առաջին ալիքի «Մեր մեջ ասած» ծրագրի շրջանակում: Նա BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ ջանք չի խնայում հեռուստադիտողին հաճելի պահեր պարգեւելու համար.«Չգիտեմ` ինչքանով է լավ ստացվում, բայց աշխատում եմ մեծ սիրով»:
Իրինայի խոսքով` նոր ներկայացումներում եւ ֆիլմերում չխաղալու պատճառը նախընտրելի առաջարկների պակասն է, իսկ ինչ վերաբերում է երգարվեստին, իրեն պրոֆեսիոնալ երգչուհի երբեք չի համարել.«Երգելով գումար չեմ վաստակում, հետեւաբար, ներդրումներ անելու իմաստ չեմ տեսնում: Ինչքան էլ սիրում եմ երգը, բայց այլեւս չեմ թաթախվի այդ ամենի մեջ, թեպետ... լավ առաջարկներից էլ չեմ հրաժարվի»:
Շարունակությունը ` այստեղ: