«Սիրո գերին» հեռուստասերիալում Արփիին մարմնավորող Մարինկա Խաչատրյանը 17 տարեկան է։ 9-րդ դասարանն ավարտելուց հետո նա դուրս է եկել դպրոցից ու դիմահարդարման դասընթացների գնացել, սակայն մասնագիտությամբ զբաղվել չի հասցրել։ Նրան այլ ճանապարհ էր սպասվում...BlogNews.am-ը հետաքրքիր զրույց ու ֆոտոշարք է իրականացրել Մարինկայի հետ:)
«Ընկերներիցս մեկից իմացա, որ սերիալի համար քասթինգ է անցկացվում և կապուտաչյա, շեկ աղջկա են փնտրում ու մասնակցեցի։ Ինձ համար շատ անսպասելի էր, որ հենց ինձ ընտրեցին։ Կարծում եմ՝ արտանքինս ունեցավ իր ազդեցությունը,, քանի որ ես նման էի ռեժիսորի ցանկացած կերպարին, երևի նաև վստահ էին, որ կարող եմ խաղալ, դրա համար ինձ ընտրեցին»,- նշեց Մարինկան ու Արփիի կերպարը շատ հոգեհարազատ է իրեն։ «Եթե չհասկանայի՝ ինձանից ինչ են ուզում, չէի համաձայնի խաղալ։ Ես հաճույքով եմ խաղում այս դերը ու ուրախ եմ, որ այն իմն է։ Բոլորն ինձ սիրում են որպես Արփի, հաճախ, նույնիսկ մոռանում են իսկական անունս, սակայն ես դրանից չեմ նեղվում»,- ասաց նա ու հավելեց, որ իրականում հաճախ չի լացում։
Շարունակությունը` այստեղ: