Ժողովրդական երգերի կատարող Գոհար Հովհաննիսյանն օրերս նշել է ծննդյան տարեդարձը. երգչուհին դարձավ 33 տարեկան: ESem.am-ի հետ զրույցում Գոհարն ասաց, որ ընտանիքի հետ ծննդյան տարեդարձը նշել է Շարմ էլ Շեյխում, որտեղ էլ այժմ հանգստանում է ընտանիքի հետ:

 

 

«Տղայիս խոստացել էի, որ համերգային շրջագայությունից հետո միասին հանգստի կմեկնենք, կնշենք նաև տարեդարձս»,-պատմեց երգչուհին: Նա առաջին շնորհավորանքներն էլ հենց ամուսնուց ու տղայից է ստացել:

«Քանի որ Հայաստանում չենք, ամուսինս և տղաս անակնկալ տորթ մատուցեցին ինձ, որի մոմն էլ տղաս փչեց: Որդիս համբուրեց ինձ, շնորհավորեց, իսկ օրեր առաջ մայրիկիս օգնությամբ ծաղկեփունջ էր նվիրել: Նաև խոստացել է իր սիրած կենդանիներով խաղալիքներից ինձ նվիրել»,- ավելացրեց Գոհարը:

 

 

Նրա խոսքով` անկախ ծննդյան տարեդարձից՝ միշտ էլ երազում է, որ մարդիկ խաղաղ ապրեն: «Ինձ համար լավագույն նվերը մարդկային վերաբերմունքն է, որ ես ստանում եմ իմ ընտանիքից, ծնողներից և շատ սիրելի երկրպագուներից, ինչի շնորհիվ էլ ինձ երջանիկ մարդ եմ համարում»,- նկատեց երգչուհին և նշեց, որ հանգստյան օրերն իր երկու երազանքների կողքին շատ ուրախ են անցնում:

 

 

Ըստ Գոհարի` սովորաբար իր տարեդարձին այնքան էլ ուրախ չի լինում, քանի որ մեկ տարով մեծանում է: «Բայց քանի որ փոքրիկ ունեմ, միշտ մտածում եմ այդ օրը նրա համար տոն դարձնել»,- հավաստիացրեց երգչուհին: Նրա խոսքով՝ իրենց հանգիստը տղան է կազմակերպում, դրա համար էլ այն ակտիվ է անցնում:

 

 


Շնորհավորեց Արևիկ Իսաջանյանը