Այն մասին, որ երեկ 78 տարեկան հասակում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյանը ESem.am-ը տեղեկացրել է:

 

Երեկվանից դերասանի որդու՝ Սոս Ջանիբեկյանի ֆեյսբուքյան էջը ողողված է ցավակցական մեկնաբանություններով, որից անմասն չեն մնացել նաև դերասանի հայտնի ընկերներն ու գործընկերները:

 

 

Շաքե Թուխմանյան

Սոս ջան, ես, Ժանն ու Արմանը սգում ենք մեր ընկերոջ, քո հոր, հիանալի դերասանի՝ Կարեն Ջանիբեկյանի կորուստը: Այդպիսի մարդիկ ինչպիսին Կարենն է, չեն մահանում այլ հեռանում են՝ թողնելով մեր բոլորի սրտերում հիշողություններ ու անջնջելի հետք: Թող լույսի մեջ սավառնի նրա հոգին: Սոս ջան՝ տղաս, սա է աշխարհի օրենքը: Դու քո հոր արժանի զավակն ես:

 

Նազենի Հովհաննիսյան

Ձյաձ Կարենը՝ Կարեն Ջանիբեկյանը, շա՜տ լուսավոր մարդ էր, հումորով, և ինքնաբավ։ Չեմ հիշում նրանից տրտունջ, բողոք կամ պարապ խոսք. նա միշտ ապրում էր այնպես, ինչպես որ ճիշտ էր գտնում։ Առանց «ճկվելու»։ Շատ էր սիրում Կյանքը, Կյանքն էլ՝ Նրան։ Մենք էլ նրան էինք շատ սիրում, մենք՝ ջահելներս։) այդպես էր մեզ դիմում .. և շարունակելու ենք սիրել, քանզի Ջանիբեկյան Կարենը թողել է մեծ, արժեքավոր և կարևոր ժառանգություն՝ նրա ժառանգները։ Այդպիսով նա Միշտ կապրի, և նրա ներկայությունն ամենուր կլինի։ Ես սգում եմ իմ հարազատ ընկերոջ՝ Սոսի հետ իր հայրիկի կորուստը, որակով մարդու կորուստը, լավ Երևանցու կորուստը, ու մինչև վերջին շունչն իր արվեստով ապրող արտիստի կորուստը, բայց.... Ձյաձ Կարենին միշտ պետք է հիշել ժպիտով, և խաղաղությամբ։ Նա Լիարժեք մարդ էր ու տիրապետում էր արվեստներից մեծագույնին՝ Ապրելո՜ւ արվեստին..
Հ.Գ. Լույսը վերևում շատացավ...
... խտացավ...
Սոս, եթե իմանայիր որքան լավ եմ հասկանում քեզ ...

 

 

Կարեն Քոչարյան

Ցավակցում եմ Կարեն Ջանիբեկյանի բոլոր հարազատներին, ընկերներին, երկրպագուներին: Աստված հոգիդ լուսավորի Կարեն ջան: Այսպիսին էիր դու 1997 թվականին,երբ լրացավ քո 60-ամյակը,այսպիսին էլ մնացիր մինչև վերջ: Գնաս բարով հավերժի ճամփորդ,թող հայրենի հողը թեթև լինի.ծածկված լինի թարմ ծաղիկներով,իսկ Ջանիբեկյանների հինավուրց տոհմը կշարունակի իր հաղթական ճանապարհը դեպի հավերժություն:

 

Անի Քոչար

Այլևս պատմություն ես, սիրելի Կարեն, սիրելի դերասան, հարգելի մարդ: Ինձ համար մեծ պատիվ է այն, թե որքան սիրեցիր որդուս, ու այս լուսանկարները, որպես մասունք եմ պահում պահպանում:

 

Էդգար Ռոստոմյան

Սոս ջան, նոր իմացանք ծանր կորուստի մասին: Բառեր չկան...Թող վառ մնա պապայիդ լուսավոր հիշատակն ու թողած ժառանգությունը:


Հավաքագրեց՝ Հայկ Հայկյանը