1. Մարզասրահում որոշում ես մարզվել մի երիտասարդի կողքին, ապա հարցնում ես նրան.
ա. «Երբևէ մարզվե՞լ ես առավոտյան... Դաժան է»:
բ. шչինչ չես հարցնում. հեռանալիս պարզապես թեթևակի ժպտում ես:
գ. Ծանոթություն հաստատելու համար իմ նախընտրած տարբերակը չէ, բայց կփորձեմ:
2. Դու հավակնում ես Ձեր գրասենյակի նոր աշխատակցին. քո քայլերը.
ա. Խոր բացվածքով զգեստ ես կրում, մոտենում ես նրա աշխատասեղանին և հրավիրում որևէ երեկույթի:
բ. Նրան ներառում ես խմբակային նամակագրության մեջ՝ հրավիրելով հատուկ ակցիա առաջարկող ժամանցավայրեր:
գ. Ժամանակ ես սպանում ջրի ապարատի մոտ՝ հուսալով, որ նա կհայտնվի և զրույցի կբռնվի քեզ հետ:
3. Դու առաջին ժամադրության պլաններ ես կազմում: Երբ նա հարցնում է՝ ուր կցանկանաս գնալ, քո առաջարկներն են.
ա. կինոթատրոն
բ. որևէ բազմամարդ փաբ, որտեղ անհարմար լռություն չի տիրի
գ. ակումբ. հոծ բազմությունը և պարելու ընթացքում գրկախառնությունները վստահաբար կիրք կառաջացնեն
4. Երեկույթի ժամանակ մի հմայիչ երիտասարդի հետ ես ծանոթացել: Երբ նա ընկերության առաջարկ է ուղարկում քեզ Facebook-ում, դու ցույց ես տալիս, որ հետաքրքրված ես իրենով.
ա. ընդունելով ընկերության առաջարկը՝ սպասում ես, որ նա կատարի առաջին քայլը
բ. նամակ գրելով և հաճոյախոսություններ անելով նրա նկարների վերաբերյալ
գ. զվարճալի մեկնաբանություն թողնելով նրա ստատուսի տակ
5. Որտե՞ղ ես դու սովորաբար ծանոթանում տղաների հետ:
ա. մարզասրահում, սրճարաններում. դու միշտ պատրաստ ես ծանոթության
բ. բարում. այնտեղ հեշտ է զրույց սկսելը
գ. սովորաբար ընդհանուր ծանոթների միջոցով
Հաշվիր միավորները՝
1) ա-1, բ-0, գ-2.
2) ա-2, բ-1, գ-0.
3) ա-0, բ-1, գ-2.
4) ա-0, բ-2, գ-1.
5) ա-1, բ-2, գ-0
7-10 միավոր
Նախաձեռնող կոկետուհի
Դու տիրապետում ես հրապուրելու արվեստին. ճիշտ է՝ այն արդյունավետ է ինտիմ հարաբերություններում, բայց կարող է վանել բազմաթիվ տղաների, հատկապես երբ վերջիններս ցանկանում են լուրջ հարաբերություններ ունենալ: Ըստ փորձագետների՝ նախնական փուլում հարաբերությունների զարգացման հիմնական գրավականը նրբանկատությունն է: Գուցե այս միտքը քեզ հնաոճ թվա, սակայն տղաները նախընտրում են անմատչելի կանանց և նրանց սիրտը գրավելը. այնպես որ, առաջին ժամադրությանն աղմկոտ ակումբ գնալու փոխարեն ավելի լավ է մի հանգիստ փաբ գնալ: Այսպես դու ավելի շատ հնարավորություն կունենաս ցուցադրել քո անհատականությունը։
4-6 միավոր
Նուրբ և սեքսուալ
Տղաները հեշտությամբ են սիրահարվում քեզ: Նրանց դուր են գալիս այն հստակ ազդանշանները, որոնք դու ցույց ես տալիս՝ նախաձեռնելով տարաբնույթ զրույցներ և ուշադրության արժանացնելով իրենց ֆեյսբուքյան էջը: Տղաները դրական են արձագանքում նմանատիպ պարզ կոկետությանը։ Նրան հատուկ ակցիա առաջարկող ժամանցավայրեր հրավիրելը հիանալի միտք է, քանի որ այն տալիս է հաջորդ քայլը ձեռնարկելու ազդակ: Եվ քանի որ դու պատրաստ ես երիտասարդների հետ ծանոթություն հաստատել ցանկացած վայրում, դու արդեն իսկ կատարյալ զուգընկեր գտնելու ճանապարհին ես, եթե իհարկե արդեն չես գտել։
0-3 միավոր
Չափազանց երկչոտ
Դու քնքշության մարմնացում ես, բայց, ցավոք, այդ բաղձալի հայացքներն ու պատկերացումները միշտ չէ, որ գործում են իրական կյանքում: Ըստ հարաբերությունների փորձագետների՝ միայն ժպիտը բավարար չէ քեզ հետ զրույց սկսելու համար: Տղամարդիկ ակնկալում են, որ դու նվազագույնը կխոսես իրենց հետ. նույնիսկ եթե դա կարճ զրույց է: Նրանք չեն ցանկանում ժամանակ տրամադրել մեկին, ով իրենց ազդակ չի ուղարկում: Այնպես որ, մարզասրահի բարետես երիտասարդին հարցրու, թե ինչ է նա մտածում մարզչի մասին: Նմանատիպ պարզ հարցերը հնարավորություն են տալիս սահուն զրույցի անցնել՝ միևնույն ժամանակ նրա մոտ քեզ գրավելու ցանկություն առաջացնելով:
Աղբյուրը՝ INFOmanka