Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը տեղեկացրել է ծննդաբերության ժամանակահատվածի մասին:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական աղբյուրները, նրա խոսքով արքայազն Ուիլյամի և իր երկրորդ երեխան լույս աշխարհ կգա ապրիլի կեսերից մինչև վերջ ընկած ժամանակահատվածում:

 

33-ամյա դքսուհին երեխայի ծնվելու մասին հայտարարել է Լոնդոնում Բրուկհիլ մանկական կենտրոն կատարած այցի ժամանակ: Նրան այդ մասին հարցրել է կենտրոնի աշխատակիցներից Քրիստի Օսբորնը:

 

Մանկական կենտրոն այցելելու համար դքսուհին ընտրել է 35 ֆունտ ստերլինգ արժողությամբ Asos ֆիրմայի զգեստ: Նա Asos-ի հագուստով ներկայանում է ոչ առաջին անգամ: 2013թ. առաջին հղիության ժամանակ Քեյթ Միդլթոնը կրկին Asos-ի զգեստներից է կրել: