Տարեսկզբին նշանված դերասնուհի Նաիրա Մովսիսյանն այսօր տոնում է  ծննդյան 27 ամյակը: ESem.am-ը տարեդարձի կապակցությամբ շնորհավորել է դերասանուհուն ու տեղեկացել, որ զբաղվածության պատճառով նա տոնական խնջույք չի կազմակերպել:

 

 

«Այնքան զբաղված եմ հարսանեկան նախապատրաստական աշխատանքներով, որ անգամ օրերն եմ մոռացել. երեկ նոր հիշել եմ, որ այսօր իմ ծնունդն է :) Կեսգիշերին առաջին շնորհավորանքն ու անակնակալ նվերը սիրելիիս՝ Վանի կողմից է եղել»,- ESem.am-ին հայտնեց Նաիրան՝ չցանկանալով մանրամասնել, թե ինչ նվեր է ստացել:

 

Esem.am-ի այն հարցին՝ ի՞նչ երազանք է պահելու տոնական տորթի մոմերը փչելիս, դերասանուհին խոստովանեց. «Իմ բոլոր ցանկություններն արդեն իրականացել են, հիմա միայն մի բան եմ ուզում՝ մայրանալ: Վստահ եմ՝ այս ցանկությունս էլ ամուսնությունից հետո կիրականանա :)»:

 

 

Խոսելով հարսանեկան նախապատրաստական աշխատանքներից՝ նա հայտնեց, որ ամեն բան վստահել են կազմակերպիչներին, իրենք հեռվից են հետևում գործին ու ժամանակին վճարումներն անում :)

 

«Նախապես ծրագրում էինք դրսից պատվիրել հարսանեկան զգեստը, բայց հետո փոշմանեցինք: Չարժե մի քանի ժամ շորը հագնելու համար այդքան ժամանակ ու միջոցներ ծախսել: Այն այստեղի սրահներից մեկից եմ վերցնելու»,- նկատեց Նաիրան:

 

 

Նշենք, որ դերասնուհու ու Վանի պսակադրությունը տեղի է ունենալու Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում, իսկ թե որտեղ կլինի հարսանեկան խնջույքը՝ դերասնուհին չցանկացավ հայտնել:

 

«Ասեմ, որ երեկույթին շատ քիչ թվով մարդիկ են հրավիրված. միայն մեր մտերիմ բարեկամներն ու ընկերները, չեմ ուզում այլ մանրամասներ նշել, քանի որ ընտանեկան տոն է լինելու»,- հավելեց նա՝ նշելով, որ հարսանիքի խաչեղբայրն իրենց մտերիմ ընկերն է:

 

 

Ըստ նրա՝ դեռ մեղրամիս կազմակերպելու մասին չեն մտածել: «Անկեղծ ասած, մենք հունվարի 8-ից մեղրամսի մեջ ենք :) Հարսանիքից հետո ինչ-որ տեղ կմեկնենք, թե՝ չէ, ժամանակն ու միջոցները ցույց կտան :)»,- եզրափակեց Նաիրան:

 


Զրուցեց Մերի Պողոսյանը